Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրենց առաքելությունը: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողություն:
«Հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Միաժամանակ, 2021 թ. օգոստոսի 16-ին՝ 21:00-21:15-ը Շուշիի շրջանում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Ռուս խաղաղապահների աջակցությամբ միջադեպը հարթվել է: Տուժածներ չկան»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը